ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանները համատեղ իրականացրել են փայլուն փաստահավաք գործունեություն
Նմանատիպ
«ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանները համատեղ իրականացրել են փայլուն փաստահավաք գործունեություն և դա ծանրակշիռ փաստարկներ է տալիս մեր դիվանագիտութանը` հակամարտության էությունը միջազգային հանրությանն ավելի լավ ներկայացնելու համար»,-երեկ ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկ տարվա գործունեությանն, ասել է ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը:
Մարդու իրավունքների ոլորտում համեմատելով Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի դիրքերը` պատգամավորը ուշադրություն հրավիրեց 2016թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական կողմի վայրագությունների և հայկական կողմի ժողովրդավարական ու մարդասիրական քայլերի վրա: Իր ելույթում Միհրան Հակոբյանը նկատեց, որ պետական մակարդակով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արվող բարեփոխումները հասարակության մեջ միանշանակ չեն ընկալվում և Արման Թաթոյանին կոչ արեց աշխատել հասարակության մեջ կարծրացած ընկալումները փոխելու և մարդու իրավունքների պաշտպանի կոչման ու գործունեության մասին հնարավորինս լավ տեղեկացնելու ուղղությամբ:
Մանրամասները` տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում