Ոսկե սերունդ. Անգլիան` Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն (տեսանյութ)
15/07/2017 23:22
Նմանատիպ
Վրաստանում անցկացվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում կայացել է եզրափակիչը: Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Պորտուգալիային:
Հաշիվը 50-րդ րոպեին բացել է Իսախ Սուլմանը: 6 րոպե անց բրիտանացիների կազմում ինքնագոլի հեղինակ է դարձել Դուջոն Սթերլինգը, սակայն 68-րդ րոպեին կղզիաբնակները կրկին հաշվի մեջ առաջ են անցել: Չեմպիոնական գոլի հեղինակ է դարձել Լուկաս Նմեչան:
Անգլիացիները խաղն ավարտել են 10 ֆուտբոլիստով․ երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվել է Ադետայո Էդուն:
Այսպիսով, Անգլիան դարձել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն թիմը:
Հիշեցնենք, որ հունիսին մինչև 20 տարեկան անգլիացիները լավագույն էին դարձել աշխարհի առաջնությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում