AM | RU
USD
EUR
RUB

Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավորը Հայաստանի հետ առեւտրաշրջանառությունը գոհացուցիչ չի համարում

 

Հայաստանն այս տարի նշում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Երկրների ցանկում է նաեւ Կիպրոսը։ 25 տարիների երկկողմ հարաբերություններում գրանցած հաջողությունների, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների, Կիպրոսի հայ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի հետ։

-Պրն Մահտեսյան, այս տարի լրանում է Կիպրոսի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ի՞նչ զարգացումներ են գրանցվել երկկողմ հարաբերություններում այս տարիների ընթացքում եւ ի՞նչ մակարդակի վրա են նրանք գտնվում այսօր:

-Անցնող 25 տարիների ընթացքում այս հարաբերությունները հետզհետե աճել ու սերտացել են եւ ներկայումս գտնվում են բարեկամության եւ գործակցության բարձր մակարդակի վրա: Այս ժամանակաշրջանում երկու կառավարությունների կողմից ավելի քան 25 համաձայնագրեր են ստորագրվել։

-Կիպրոսն ու Հայաստանն այսօր համագործակցում են մի շարք ոլորտներում` քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական և այլն: Կցանկանայի՝ անդրադառնայիք նաեւ այն հարցին, թե որ մակարդակում է գտնվում համագործակցությունը տվյալ ոլորտներում առանձին-առանձին: Նաեւ երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Կիպրոսի եւ Հայաստանի գործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ: Քաղաքական ոլորտում կարելի է նշել երկու պետությունների սփյուռքների միջեւ գործակցության համաձայնությունը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշմանը զորակցող հայտարարությունները կիպրոսցի նախարարների կողմից: Հատկանշական էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Կիպրոսի կառավարության ամբողջական մասնակցությունը Երեւանում կազմակերպված միջոցառումներին նախագահի, խորհրդարանի նախագահի եւ այլ բարձրաստիճան պետական այրերի մակարդակով: Ռազմական ոլորտի կապակցությամբ պետք է ասել, որ ՀՀ-ում Աթենքի դեսպանության ռազմական կցորդը նույն պաշտոնն է զբաղեցնում նաեւ Կիպրոսում, իսկ վերջերս ընդունեցինք Հայաստանի պաշտպանության նախարարին, ում հետ քննարկվեցին երկու երկրներին վերաբերող կարեւոր հարցեր: Մշակութային ոլորտում գործունեությունը բավականին ընդլայնված է։ Մեր նախաձեռնությամբ գրեթե ամեն տարի Հայաստանից հրավիրվում են բարձրակարգ արվեստագետներ, ովքեր ելույթ են ունենում լեցուն սրահներում: Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդես, որի բացումը կատարեցին երկու խորհրդարանների նախագահները: Երկու երկրների կողմից հրատարակվեց նաեւ հատուկ նամականիշ, որը կրում է Մելքոնյան կրթական հաստատության նկարը: Կրթական ոլորտում կարեւոր է նշել, որ վերջերս Հայաստան այցելեց Կիպրոսի համալսարանի ռեկտորը, ով համագործակցության կարեւոր համաձայնություններ ստորագրեց Երեւանի պետական, ինչպես նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանների հետ: Կցանկանամ նշել, որ բոլոր այս ոլորտներում եւ մանավանդ տնտեսական համագործակցության ընդլայնումը կարող է ավելի արագ զարգանալ, եթե մեր երկու երկրների միջեւ մշտական ուղիղ թռիչքներ գործեն։

- Ձեր ունեցած վերջին տվյալներով որքա՞ն է առևտրաշրջանառության ծավալը, ո՞ր ոլորտներում է իրականացվում ապրանքաշրջանառություն, և արդյո՞ք գոհացուցիչ են առկա թվերը: Կցանկանայի՝ անդրադառնայինք նաեւ ներդրումային ոլորտում նախանշված ծրագրերին։

-Դժբախտաբար, առեւտրաշրջանառության ծավալը գոհացուցիչ չէ: Օրինակ՝ 2014-2016 թվականներին միջին հաշվով տարեկան ներմուծումը Հայաստանից կազմել է 10.000 եվրո, իսկ դեպի Հայաստան արտահանումը դարձյալ միջին հաշվով տարեկան՝ 600.000 եվրո: Ներդրումային ոլորտում դեռեւս նշանակելի ծրագրեր չկան։

-Հայաստանի եւ Կիպրոսի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ի ՞նչ հնարավորություններ կան: Արդյո ՞ք նախանշված են կոնկրետ ուղղություններ:

-Զբոսաշրջության զարգացման տեսանկյունից լայն հնարավորություններ կան, սակայն ուղիղ թռիչքների բացակայությունը եւ վիզայի որոշ դժվարությունները արգելք են հանդիսանում: Aegean-ի չվերթների մեկնարկը դրությունը որոշ չափով բարելավեց: Կիպրոսի զբոսաշրջիկների խմբեր կարելի է ուղարկել, սակայն Հայաստանը պետք է հնարավորություններ ստեղծի, դժվարությունները հարթի եւ ծանուցողական աշխատանք տանի:

-Իսկ ըստ Ձեզ՝ Հայաստանում ի՞ նչն է գրավում Կիպրոսի զբոսաշրջիկներին և հակառակը, հայ զբոսաշրջիկներին` Կիպրոսում:

-Հայաստանի առավելություններն են՝ թանգարանները, մշակույթի կոթողները, մշակույթը, արվեստը եւ բնական գեղեցկությունները: Իսկ Կիպրոսը կարող է մատուցել իր ծովափերը, բնությունը, հանդարտ ապրելակերպն ու հաճելի ժամանցը: Այստեղ կարեւոր է ընդգծել երկու ժողովուրդների մտածելակերպի նմանությունները, որով նրանք կարող են երկու երկրների մեջ էլ իրենց տանը զգալ։

- Պարոն Մահտեսյան, ի ՞նչ կասեք Կիպրոսում հայ համայնքի վերաբերյալ. այն ինչպիսի՞ դերակատարում ունի Կիպրոսի զարգացման գործում:

-Կիպրոսի հայ համայնքը փոքր, սակայն կազմակերպված եւ աշխույժ է: Կիպրահայերը երկրի զարգացման գործում դերակատարություն են ունեցել եւ անցյալում, եւ այսօր: Հայերը փայլում են բոլոր ոլորտներում ու դեպի աշխարհի զանազան երկրներ ուղարկված պատվիրակությունների կազմում պատվով են ներկայացնում Կիպրոսը արվեստի, տնտեսության եւ այլ ոլորտներում:

-Որքա ՞ն է հայերի թիվը, կոնկրետ ո՞ր ոլորտներում են գործունեություն ծավալում:

-Կիպրոսի հայ համայնքի թիվը շուրջ 3.500 է, մեծամասնությունը մայրաքաղաք Նիկոսիայում է, մնացածը՝ Լառնակայի, Լիմասոլի եւ Պաֆոսի ծովամերձ քաղաքներում: Հիմնականում նրանք վաճառականներ են, բժիշկներ, արհեստավորներ եւ պաշտոնյաներ մեծ հաստատություններում։

-Իսկ ի՞նչ է նախատեսված Կիպրոսում 2017 թվականի օրակարգում՝ կապված հայերին առնչվող հարցերի հետ, ի՞նչ միջոցառումներ են սպասվում առաջիկայում:

-Կիպրոսի համար 2017-ի կարեւորագույն օրակարգը կիպրական հարցի բանակցությունների ներկա փուլն է, որ վերջերս կայացավ Շվեյցարիայում ՄԱԿ-ի հովանու ներքո: Դժբախտաբար, չկարողացան ինչ-որ լուծման հասնել, սակայն հուսով ենք, որ համապատասխան լուծում գտնելու պարագայում հայ համայնքի իրավիճակը եւս կարգավորված կլինի նոր սահմանադրության մեջ: Ինչ վերաբերում է համայնքային ներքին կյանքին, մեր համայնքում գործում են համահայկական կազմակերպությունների տեղական մասնաճյուղերը՝ ՀՄԸՄ-ՀԵՄ, ՀԲԸՄ, Համազգային, ՀՕՄ, որոնք աշխույժ գործունեություն են իրականացնում եւ յուրաքանչյուրն իր ոլորտում՝ մշակութային, մարզական, սկաուտական, բարեգործական, երիտասարդական եւ պատանեկան գործունեությամբ ձգտում են կենդանի պահել հայ համայնքի հայախոս նկարագիրը:

 

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

Լրահոս
Հարգելի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում «Ալիևը վճարում է CBS հեռուստաալիքին». ամերիկացիները սերիալ են ցուցադրել, որում «պաշտպանում են» ադրբեջանցիներին հայերից Ինչպիսի՞ն են լինելու քաղաքները 10 տարի անց (Տեսանյութ) Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան» Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Հրայր Թովմասյանի հոր տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփի նամակն Էրդողանին Կրեմլում «արտասովոր» են որակել Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրգործը Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. փաստաբան ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը Որոշ փողոցներում տրանսպորտային երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի Ամերիկյան հայտնի հեռուստասերիալում հակահայկական դրվագներ են ցուցադրվել Դարի հանցագո՞րծ, թե՝ պարտադրված ծրագիր. Ինչու են ուզում հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնազրկմանը Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում ծառայել որպես Կորեայի դեսպան. Լի Սոկ-Բե Տիգրան Աբրահամյանը՝ սահմանին հավաքված ադրբեջանցիների մասին Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել Այստեղ բոլորին հանում են, անվանում են հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում, կներեք ինձ. Նորատ Տեր-Գրիգորյանց Արմեն Աշոտյան. Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը Քաղաքացին դանակով սպառնացել է Analitik.am-ի լրագրողներին. Տեսանյութ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան Հաջորդը լինելու է քրգործ ԶԱԳՍ-ի աշխատողների նկատմամբ․ Մելիքյանը՝ ՀՔԾ քննիչի այցի մասին Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը Հայաստանը ավտորիտար, ոչ իրավական, նեոբոլշեւիկյան պետություն է. Արթուր Ղազինյան «Չէի կարողանում հավատալ». Սահմանադրագետը՝ Հրայր Թովմասյանի կողմից իշխանության զավթման քրգործի հարուցման մասին Ե՞րբ գազը կէժանանա. Հրանտ Բագրատյանի մեկնաբանությունը. Տեսանյութ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացն արդեն ստանում է վտանգավոր տեսք. Երվանդ Վարոսյան Կառավարության հերթական նիստը. oրակարգում է վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու նախագիծը. Ուղիղ Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից. Արփինե Հովհաննիսյան Ամերիկյան զինուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում. Reuters Ակնկալում ենք, որ վարչապետը կլուծի զոհված զինվորների ընտանիքներին փոխհատուցում տալու հարցը. Տեսանյութ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan