Չինաստանում հորդառատ անձրևները խլել են 18 մարդու կյանք
17/07/2017 12:47
Նմանատիպ
Չինաստանի Ցզիլին շրջանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 18 մարդ համարվում է անհետ կորած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անձրևների պատճառով բարձրացել է գետերի ջրերի մակարդակը, կա սողանքների վտանգ: Նյութական վնասներ է կրել 320 հազար մարդ, շուրջ 115 հազար տեղացիների տեղափոխել են անվտանգ շրջաններ:
Շատ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության ու կապի միջոցների, քանդվել են ճանապարհներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում