Պաշտոնական. Շչեսնին` «Յուվենտուսի» ֆուտբոլիստ (լուսանկար)

«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին ներկայացվել է որպես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ:

Թուրինցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրվել: «Ծեր սինյորայի» կազմում լեհը հանդես է գալու 23 համարի մարզաշապիկով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերը կազմելու է 12 միլիոն եվրո:

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հաջողակ լինել: Այդպիսին լինելու համար լավագույն տարբերակը «Յուվենտուսի» կազմում խաղալն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դարպասապահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում