«As». Զիդանը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

«As». Զիդանը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակելու է աշխատանքը մադրիդյան ակումբում:

Հեղինակավոր «AS» պարբերականն «Արքայական ակումբում» իր աղբյուրից տեղեկացել է, որ կողմերը մինչև 2020 թվականի ամառը գործող պայմանագիր են կնքել: Համաձայանգրի մասին կհայտարարվի ավելի ուշ: Նույն իրավիճակը նաև կիսապաշտպան Իսկոյի պայմանագրի դեպքում է:

45-ամյա մասնագետի աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է: Նախկինում այն կազմում էր տարեկան 4,35 միլիոն եվրո, իսկ այժմ մոտ է 8 միլիոնին: Համաձայնագրում նախատեսված են պարգևավճարներ, որոնք վճարվելու են տարատեսակ հաջողությունների դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում