«Ինտերը» հաղթեց «Ֆիորենտինային», Իկարդին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի 2017-18թթ․ առաջնության մեկնարկային տուրում «Ինտերը» հյուրընկալեց «Ֆիորենտինային» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման մեկնարկում՝ 6-րդ րոպեին, հյուրերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, որն իրացրեց Մաուրո Իկարդին։ 15-րդ րոպեին Իկարդին դուբլ ձևակերպեց, իսկ երրորդ գոլը 79-րդ րոպեին խփեց Իվան Պերիշիչը։

Հավելենք, որ երկրորդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելու է «Ռոմային», իսկ «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ խաղալու է «Սամպդորիայի» հետ։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում