«US Open». Նադալն ու Ֆեդերերը շարունակում են պայքարը (տեսանյութ)

«Մեծ Սաղավարտի» չորրորդ մրցաշարում՝ ԱՄՆ-ի Բաց առաջնությունում ավարտվում են երրորդ շրջանի հանդիպումները։ Մրցաշարի գլխավոր ֆավորիտներ Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը շարունակում են պայքարը։

Աշխարհի առաջին ռակետ Նադալը երրորդ շրջանում պարտության մատնեց 59-րդ ռակետ արգենտինացի Լեոնարդո Մայերին․ արձանագրվեց 6:7 (3:7), 6:3, 6:1, 6:4 հաշիվը։  Նադալի ակտիվում գրանցվեց 4 էյս, 6 բրեյք-փոյնթ, 3 սխալ սեփական մատուցման ժամանակ, իսկ Մայերը թույլ տվեց 5 կրկնակի սխալ և շահեց մրցակցի մեկ մատուցում։ Ռաֆայել Նադալի հաջորդ մրցակիցն ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովն է։

Ռոջեր Ֆեդերերն առավելության հասավ իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի նկատմամբ՝ 6։3, 6։3, 7։5։ 1 ժամ 46 րոպե տևած հանդիպման ընթացքում Ֆեդերերը թույլ տվեց 1 կրկնակի սխակ, իրացրեց 12 հնարավորից 5 բրեյք-փոյթն, իսկ Լոպեսի ակտիվում գրանցվեց՝ 9 էյս, 3 կրկնակի սխալ, 1 բրեյք-փոյնթ՝ 6 հնարավորից։

Չորրորդ շրջանում Ֆեդերերը մրցելու է Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Կոլշրայբերի հետ, ով պայքարից դուրս է թողել ավստրալացի Ջոն Միլմանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում