Ֆրումն անպարտելի է. Հերթական փառահեղ նվաճումը (տեսանյութ)

Ֆրումն անպարտելի է. Հերթական փառահեղ նվաճումը (տեսանյութ)

Հեծանվորդ Քրիստոֆեր Ֆրումը դարձել է «Վուելտա-2017»-ի ընդհանուր հաշվարկի չեմպիոն:

Բրիտանացու կարիերայում դա Գրան-տուրերում նվաճած 5-րդ տիտղոսն է: Նախկինում նա 4 անգամ հաղթել է «Տուր դե Ֆրանսում »(2013, 2015, 2016 և 2017 թվականներ):

«Sky» թիմի հեծանվորդը 5 անգամ է մասնակցել Իսպանիայում անցկացվող հեծանվամրցույթին: Նա երեք անգամ գրավել է երկրորդ տեղը (2011, 2014, 2016) և մեկ անգամ եղել է չորրորդը (2012):

Այսպիսով, 32-ամյա մարզիկը մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթեց «Տուր դե Ֆրանսն» ու «Վուելտան»: Նախկինում նման նվաճման հասել էին միայն լեգենդար ֆրանսիացիներ Ժակ Անկետիլն (1963) ու Բերնար Ինոն (1978):

Հետևեք մեզ նաև Telegram-ում