Ջավախքում ևս երկու նոր ՀԷԿ-եր կկառուցվեն

էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այսօր աշխատանքային այցով այցելեց Սամցխե-Ջավախքի Ասպինձայի շրջանում կառուցվող Փարավանի ՀԵԿ: Նախարարը ծանոթացավ ՀԵԿ-ի շինարարության աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում է akhaltskha.net լրատվական կայքը նախարարը Փարավանի ՀԵԿ ծանոոթանալով լրագրողներին հայտարարեց, որ տարվում են բանակցություններ եւս երկու ՀԵԿ-երի շինարարության վերաբերյալ, ինչը նոր ներդրումներ է բերելու երկիր:
Փարվանայի ՀԵԿ-ի նախագիծը իրականացվում է «Georgian Urban Energy»կազմակերպության կողմից, որտեղ աշխատում է 667 բանվոր: ՀԵԿ- ի շինարարությունը սկսվել էր 2009թ.: Ծրագրի արժեքն է 165 մլն ամն դոլար:
ՀԵԿ-ի աշխատանքային ուժը կազմելու է 85 մեգավատտ: