«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Քրիսթալ Փելասին» (տեսանյութ)
23/09/2017 19:58
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարներից «Մանչեսթեր Սիթին» 6-րդ տուրում հյուրընկալեց հետնապահ «Քրիսթալ Փելասին» և խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։
Պեպ Գվարդիոլայի սաները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին Ուեյն Հենեսիի պաշտպանած դարպասը: Մեկական անգամ աչքի ընկան Լերոյ Սանեն, Սերխիո Ագուերոն և Ֆաբիան Դելֆը, դուբլ ձևակերպեց Ռահիմ Սթերլինգը։
Այս հաղթանակից հետո «քաղաքայիններն» ունեն 16 միավոր և շարունակում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսել առաջին հորիզոնականը։ «Քրիսթալ Փելասը» դեռ միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» – «Քրիսթալ Փելաս»՝ 5։0
Գոլերը՝ Սանե 44՛, Սթերլինգ 51՛, 59՛, Ագուերո 79՛
Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում