Դորտմունդի «Բորուսսիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Օբամեյանգը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Բունդեսլիգայի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ 6։1 հաշվով առավելության հասավ Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» նկատմամբ։

Դորտմունդցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, դուբլ ձևակերպեց Մաքսիմիլիան Ֆիլիպը, մեկ անգամ էլ աչքի ընկաբ Յուլիան Վայգլը։ Հյուրերից հեղինակության գոլ խփեց Լարս Շտինդլը։

Այս հաղթանակից հետո դորտմունդյան թիմն ունի 16 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսսիան» 8 միավորով 9-րդ տեղում է։

Բունդեսլիգա, 6-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Բորուսսիա Մյոնխենգլադբախ»՝ 6։1
Գոլերը՝ Ֆիլիպ 28՛, 38՛, Օբամեյանգ 45՛, 49՛, 62՛, Վայգլ 79՛ – Շտինդլ 66՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում