Գյուղացիները ծեծել են Ադրբեջանի ԶՈՒ ժամկետային զիծառայողի
Նմանատիպ
Շաբաթ օրը` սեպտեմբերի 23-ին, Արցախին սահմանակից ադրբեջանական Տափ Կարակոյունլու գյուղի բնակիչները ծեծել են Ադրբեջանի ԶՈՒ ժամկետային զինծառայող Նամիգ Զարգարովին, ով փորձել է տներից մեկից հավ գողանալ: Ինչպես հայտնում է Vesti.az-ը, տանտիրուհի Նուրայ Յաղուբլուն նկատել է համազգեստով երիտասարդ մարդուն, երբ վերջինը, հափշտակելով դժբախտ թռչունին, փորձել է մագլցելով անցնել ցանկապատի վրայով:
Համաձայն ադրբեջանական Vzglyad.az տեղեկատվական կայքի` հավի ձայնի վրա հավաքված հարևանները ոչ միայն բռնել են գողին, այլև նրա հանդեպ ֆիզիկական ուժ են գործադրել: Չնայած տարած շոկին ու կորցրած փետուրներին, թռչուններին արդեն վտանգ չի սպառնում:
Զարգարովի խոսքով` հրամանատարը նրան «ուղարկել է ինչ-որ բան խժռելու և ասել է, որ առանց ուտելիքի չվերադառնա», քանի որ դիրքերում ուտելիքը վերջացել է: Զարգարովն էլ ավելի լավ բան չէր կարող մտածել, քան գյուղի բակում անհոգ զբոսնող թռչունները:
Տեղական իշխանություններն ու գյուղում տեղակայված զինվորական զորամասի ղեկավարությունը հրաժարվել են մեկնաբանել հետևյալ միջադեպը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում