AM | RU
USD
EUR
RUB

Գիտության ֆինանսավորումը կրճատելու փոխարեն օպտիմալացման այլ ուղիներ են առաջարկում ոլորտի ներկայացուցիչները

 

Կառավարության՝ այս տարվա հուլիսին հաստատած «ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի» ծրագիրը, ըստ որի նախատեսվում է 2018 թվականից կրճատել պետբյուջեից գիտության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը, վրդովմունք է առաջացրել ոլորտի ներկայացուցիչների մոտ։ Սպասվելիք կրճատումն առկա՝ առանց այն էլ բավականին ցածր ֆինանսավորման պարագայում, վերջիններս որակում են անհեռանկար ու հակասական։ Հետաքրքրականն այն է, որ նույն ծրագրում ներառված գիտության ոլորտում առկա հիմնախնդիրների շարքում առաջինը նշվում է գիտության ֆինանսավորման անբավարար մակարդակը։

Գիտությամբ զբաղվողներն ամենացավոտ խնդիրը հենց սա են համարում, ուստի և չեն կարողանում հասկանալ կառավարության այդ քայլի տրամաբանությունը. «Միջազգային պրակտիկայում գիտության պետական ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը, մինչդեռ Հայաստանում՝ ընդամենը 0.26, այսինքն՝ մենք աշխարհում գործող միջին ցուցանիշից հետ ենք չորս անգամ, իսկ 2018թ. այն ավելի ցածր կլինի՝ 0.21 տոկոս։ Նման պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել գիտության զարգացման մասին,-ասում է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի Ղեկավար մարմնի անդամ Արթուր Մովսիսյանը և հավելում։ -Գիտության ֆինանսավորման տոկոսն ուղիղ համեմատական է երկրի զարգացվածության աստիճանին։ Աշխարհում չկա մի երկիր, որը ցանկանա թռիչքային ձևով զարգանալ, բայց կրճատի գիտության ֆինանսավորումը։ Զարգացած երկրներում գիտությանը բաժին ընկնող ֆինանսավորումը, բնականաբար, գերազանցում է նվազագույն 1 տոկոսը՝ կազմելով միջինը 2-3 տոկոս։ Արդարության համար նշեմ,որ այդ երկրներում գիտության ֆինանսավորման ողջ բեռը պետության ուսերին չէ. այդտեղ մեծ դերակատարում ունի մասնավոր հատվածը, բայց պետությունն, ամեն դեպքում, նվազագույն մեկ տոկոսն ապահովում է։ Մեզ մոտ ևս դա պետք է պահվի, որպեսզի զարգացում լինի և մասնավորն էլ ցանկանա ներդրում անել»։

Նույն կարծիքին է նաև կենսաբանական գիտությունների թեկնածու, դոկտոր Կարեն Թռչունյանը. «Գիտության մեջ եթե պետությունը չներդնի, մասնավոր հատվածը չի ներդնի, իսկ եթե պետությունն այնքան ներդնի, որ արդյունքը երևա, մասնավորն էլ կսկսի ներդնել»։

Պետբյուջեից գիտությանը հատկացվող միջոցների սպասվող կրճատումից դժգոհ է նաև Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, բայց կառավարության այդ քայլի պատճառը հիմնավոր է համարում. «Գիտության զարգացման համար մեր ունեցած բյուջեն առանց այդ էլ շատ փոքր է: Բյուջեի հետ կապված ցանկացած գործողություն իրականացնելիս պետք է հաշվի առնվի, որ մենք փոքր երկիր ենք, և մեր հիմնական ուժը մարդկային ռեսուրսն է, ուստի կրթության ու գիտության բյուջեին ձեռք տալ չի կարելի: Բայց մեր երկրում կան խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, որոնց ծախսերը հոգալու համար բյուջեի ոլորտային կրճատումներն ինչ-որ չափով հիմնավորված են: Դրանց հետ կապված վարչապետը համապատասխան մեկնաբանություններ է տվել, որոնք, սակայն, հրապարակման ենթակա չեն»:

 

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի 2013-2016թթ. պետական հատկացումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում
Infogram

Այն, որ մինչև 2020թ. գիտության զարգացման ռազմավարական ծրագիրը, որտեղ նախատեսվում էր բյուջեի լուրջ աճ, այս պայմաններում հնարավոր չի լինի իրականացնել, ԳՊԿ նախագահը չի կասկածում: Մի քանի փոքր ծրագրեր չեն իրականացվի, օրինակ` արտասահմանցի հայ գիտնականների հետ համագործակցության ծրագիրը, որը մտադիր էին մշակել ու կյանքի կոչել մյուս տարի, բայց թեմատիկ, բազային ու հատուկ նշանակության ծրագրերը կպահպանվեն, հավաստիացնում է Սամվել Հարությունյանը: Բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներն էլ, նրա վստահեցմամբ, կշարունակեն հավելավճարներ ստանալ` որքան էլ բյուջեն կրճատվի: «Դա շատ կարևոր մրցույթ է, որը չի կարելի է կասեցնել: Այն մոտիվացնում է երիտասարդներին, մրցակցություն է ապահովում»,-համոզված է ԳՊԿ նախագահը:

Հայաստանում գիտության գերակա ուղղությունների բացակայության խնդիր տեսնող Կարեն Թռչունյանը, ով երկու անգամ էլ ընդգրկվել է բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների ցուցակում (մրցույթը երկու անգամ է անցկացվել), առաջարկում է հիմք ընդունել թեկուզ այդ մրցույթի արդյունքները` հասկանալու համար, թե Հայաստանում որ ուղղություններն ունեն զարգացման պոտենցիալ և ինչի վրա արժե ներդրում անել. «Մինչև հիմա փորձ չի արվել հանդիպել այդ երիտասարդների հետ ու փորձել հասկանալ, թե ինչ կարելի է անել։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի՝ նախ և առաջ ֆինանսավորել այն գիտնականներին, ովքեր ունակ են զարգացնելու իրենց ընտրած ուղղությունները և բյուջեի համար եկամտի աղբյուր բերելու, հետո դրանց հիման վրա զարգացնել այլ ուղղություններ: Մենք շատ ենք աննպատակ գումար ծախսում, մինչդեռ արտասահմանում կենտրոնացվում է գումարը, դրա համար էլ արդյունք են ստանում։ Պետք է հստակեցնել գերակա ուղղություններն ու կենտրոնանալ դրանց վրա, քանի որ Հայաստանի պես փոքր երկրում անհնար է հավասարաչափ զարգացնել գիտության բոլոր ուղղությունները»,-վստահ է երիտասարդ գիտնականը:

Արտասահմանյան բազմաթիվ երկրների փորձին ծանոթ Կարեն Թռչունյանը գիտությունն ու արտադրությունն իրար մոտեցնելու համար առաջարկում է նաև Հայաստան բերել արտերկրում կիրառվող պրակտիկան. կիրառական արդյունք ստանալու համար ստեղծել մեծ խմբեր, որոնցում ընդգրկված կլինեն տարբեր մասնագետներ և որոնք խնդրին լուծում կտան տարբեր տեսանկյուններից։ «Եթե այդպես աշխատելուց հետո արդյունք չլինի, ճիշտ կանեն, եթե կրճատեն ֆինանսավորումը»,-ասում է երիտասարդ գիտաշխատողը՝ հավաստիացնելով, որ նման բան չի կարող լինել, քանի որ այդ մոդելը վաղուց արդարացրել է իրեն։

ՀՀ-ում գիտության և արտադրության՝ իրարից անջատ լինելը, գլոբալ առումով, Կարեն Թռչունյանը պայմանավորում է մցակցության բացակայությամբ։ Վերջինի առկայությունն, ըստ նրա, մասնավոր հատվածին ստիպում է աշխատել գիտնականների հետ, պատվերներ տալ ու, ըստ այդմ, ինքնըստինքյան կամուրջ է ստեղծվում: Իսկ գիտություն-արտադրություն կապի խզված լինելու մեջ երիտասարդ կենսաբանը չի տեսնում գիտնականների մեղքի բաժինը. «Գիտնականը չէ, որ պետք է ապահովի այդ կապը։ Նա պետք է զբաղվի իր գործով՝ գիտությամբ, իսկ կապն ապահովելու համար պետական օղակ պետք է լինի, որը գիտական արտադրանքը կտանի դեպի առևտրայնացում։ Օրինակ՝ Թելավիվի համալսարանում կա նման օղակ, որը շատ արդյունավետ աշխատում է»:

 

Գիտության պետական ֆինանսավորումը 2014-2020թթ. (մլն.դրամ)
Infogram

Գիտության պետական կոմիտեի նախագահը ևս համոզված է, որ գիտնականը չպիտի իր ստացած գիտական արդյունքները «վերցնի ու դռնեդուռ ընկնի». «Կան համապատասխան կառույցներ, որոնք պետք է զբաղվեն գիտական արդյունքի առևտրայնացմամբ, դա գիտնականի գործը չէ: Պետք է ընկերությունները պատվերներ տան, գիտնականն էլ լուծումը տա: Օրինակ ՊՆ-ի հետ հիմա արդյունավետ համագործակցում ենք: Հնարավոր չի, որ հայ գիտնականը պատվեր ստանա ու չկարողանա կատարել: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` մեր գիտական արդյունքները մեր տնտեսության հնարավորություններից բավականին առաջ են անցել: 1000 գիտնականի կտրվածքով` հրապարակումների, մեր աշխատանքների վրա հղումների թվով, Հայաստանը տարածաշրջանում առաջինն է»:

Ցածր ֆինանսավորման պայմաններում անգամ նման արդյունք ցուցաբերող գիտական ներուժի հնարավորություններն առավելագույնս օգտագործելու համար թե´ Կարեն Թռչունյանը, թե´ Վագահն Մուրադյանը կարևորում են եղած ռեսուրսների ճիշտ կառավարումն ու գիտության զարգացման ռազմավարության մշակումը: «Խնդիրն այստեղ ոչ այնքան ֆինանսավորման չափն է, որքան դրա արդյունավետ բաշխումն ու կառավարումը: Հնարավոր է ունենալ 2-3 տոկոս ֆինաանսավորում, բայց ակնկալվող արդյունքը չտալ: Կարծում եմ` օպտիմալացումը հետևյալ ձևով պետք է արվի. այն ինստիտուտները, կենտրոնները կամ գիտական խմբերը, որոնք տալիս են ռեալ արդյունք, ավելի շատ ֆինանսավորվեն, իսկ ավելի քիչ արդյունավետությամբ աշխատողներն` ավելի քիչ: Ցավալին այն է, որ մեր հանրապետությունում որոշումների հիմքում ավելի հաճախ դրվում են ոչ թե գիտական խմբերի աշխատանքների վերլուծությունները, այլ անհատների կարծիքները: Եթե ուզում ենք կայուն զարգացում ապահովել գիտության համար և ստանալ կիրառական արդյունքներ, պետք է հստակեցնենք ոլորտի գերակա ուղղությունները»,-համոզված է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաների բաժնի ավագ գիտաշխատող Վահագն Մուրադյանը:

Հայաստանի սահմանափակ հնարավորություններն ու հրատապ լուծում պահանջող խնդիրները հասկանում, բայց առանց այն էլ թերսնվող գիտության հաշվին տնտեսելու տրամաբանությունը` այն դեպքում, երբ անընդհատ հայտարարվում է գիտելիքահեն տնտեսություն կառուցելու անհրաժեշտության մասին, ոչ մի կերպ չեն հասկանում ոլորտի ներկայացուցիչները:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan