Չեմպիոնների լիգա. 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները (քվեարկություն)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների անունները:

Նշված է 8 հավակնորդի անուն.

Վենսան Աբուբակար («Պորտու»), Հարի Քեյն («Տոտենհեմ») Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Կևին Դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»), Նեյմար (ՊՍԺ), Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ»), Գոնսալո Իգուաին («Յուվենտուս»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»):

Հաղթողը որոշվելու է երկրպագուների միջև անցկացվող քվեարկությամբ, որին կարող եք մասնակցել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում