Կոնտե․ Միաժամանակ սիրում և ատում եմ մարզչական աշխատանքը

Կոնտե․ Միաժամանակ սիրում և ատում եմ մարզչական աշխատանքը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «GQ» ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ երբեմն ատում է իր աշխատանքը։

-Ես միշտ ցանկացել եմ մարզիչ դառնալ։ Առաջին անգամ որպես մարզիչ աշխատել եմ 14 տարեկանում․ մարզել եմ դպրոցական թիմի։ Ինձ միշտ դուր է եկել այս աշխատանքը։ Միշտ զգացել եմ, որ մարզչական աշխատանքով եմ զբաղվելու է, այդպիսին է լինելու իմ կյանքը։

Բայց երբեմն ես ատում եմ այս աշխատանքը։ Այո՛, ատում եմ, քանի որ հաճախ կորցնում ես անձնական կյանքդ։ Եթե ցանկանում ես լինել հիանալի մարզիչ, պետք է զոհաբերես ընտանիքդ, ինչն ինձ համար անտանելի է։ Ես պետք է օրը 18 ժամ ֆուտբոլի մասին մտածեմ։ Միաժամանակ սիրում և ատում եմ այս աշխատանքը,- ասել է Կոնտեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում