ՖԻՖԱ-ի վարկանիշ. Հայաստանի նահանջը
Նմանատիպ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը:
Հայաստանի հավաքականը նահանջել է 7 տեղով և այժմ 90-րդն է: Նախորդ ամսվա ընթացքում Արթուր Պետրոսյանի թիմը պարտվել է Լեհաստանին (1:6) ու ոչ-ոքի խաղացել Ղազախստանի հետ (1:1):
Առաջատարը նախկինի պես Գերմանիան է, որին հաջորդում է Բրազիլիան: Լավագույն տասնյակը և ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի նախկին մրցակիցները.
1(1). Գերմանիա – 1 631 վարկանիշային միավոր
2(2). Բրազիլիա – 1 619
3(3). Պորտուգալիա – 1 446
4(4). Արգենտինա – 1 445
5(5). Բելգիա – 1 333
6(6). Լեհաստան – 1 323
7(8). Ֆրանսիա – 1 226
8(11). Իսպանիա – 1 218
9(9). Չիլի – 1 173
10(12). Պերու – 1 160
_____________________________________
19(26). Դանիա – 1 001
45(41). Ռումինիա – 705
54(37). Չեռնոգորիա – 640
90(83). ՀԱՅԱՍՏԱՆ – 392
133(126). Ղազախստան – 231