Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը
Նմանատիպ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 3-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նախատեսվում է մանրամասն քննարկել ԵԱՀԿ ներկայիս օրակարգը, նրա ինստիտուտների և առաքելությունների գործունեությունը, ինչպես նաև Վիեննայում դեկտեմբերի 7-8-ը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները», – նշված է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է Ռուսաստանի հանձնառությունը ԵԱՀԿ-ի արդյունավետության բարձրացման, Եվրոպայի ու միջազգային հարցերում նրա ամրապնդման մասին հետևողականորեն արտահայտվելու համար:
«Կընդգծենք մեր աջակցությունը Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ դերին, Անդրկովկասում կայունության վերաբերյալ Ժնևի քննարկումներին, ինչպես նաև կառուցողական առումով կընդգծենք Բալկաններում կազմակերպության գործունեությունը», – ասված հայտարարության մեջ:
Հանդիպմանը քննարկվելու են նաև Ուկրաինայում իրավիճակի հետ կապված ԵԱՀԿ գործողությունները, ԵԱՏՄ-ի ու Եվրամիության միջև համագործակցության գործում ԵԱՀԿ քայլերին առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում