Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան
17/11/2017 15:20
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 17-ին ստորագրել է հրամանագիր Սերգեյ Մինասյանին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ) նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Համլետ Գասպարյանն ազատվել է Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում