«Մատենադարանը մեր սուրն է՝ ընդդեմ թշնամիների»
Նմանատիպ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենդարանի ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանը վաստակաշատ մատենադարանցի է: Նրան միշտ կարելի է տեսնել հերթական« նաև օտարազգի զբոսաշրջիկների խմբին մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելիս: Կես դարից ավելի նա սիրով ու նվիրումով պատմում է հայկական հնագույն ձեռագրերի մասին« որոնք բացառիկ երևույթ են համաշխարհային մշակույթի գանձարանում: Աիդա Չարխչյանը ձեռագրերի իր ինքնատիպ մեկնությամբ օտարների առաջ բացել է հայկական քաղաքակրթության դռները« հայ դպրոցականների համար՝ ազգային ինքնաճանաչողության ճանապարհը: Նա մեծ ավանդ ունի նաև մեր մշակութային ժառանգությունը և պատմությունը վեր հանող արժեքավոր գիտական աշխատությունները թարգմանելու և միջազգային հանրությանը հասու դարձնելու կարևորագույն գործում:
-1966 թվականն էր: Դասախոսներիցս մեկը՝ Հրաչ Միրզոյանը հայտնեց« որ Մատենադարանում օտար լեզուներին տիրապետող զբոսավարի անհրաժեշտություն կա: Նրա խորհրդով եկա Մատենադարան և դարձա առաջին զբոսավարը: Միջնադարյան մշակույթի մեր փառահեղ հուշարձանները՝ ձեռագիր մատյանները« հայերենից և ռուսերենից զատ ներկայացնում էի պարսկերեն և ֆրանսերեն լեզուներով« ինչի շնորհիվ մեր գանձերին հաղորդակից էին դառնում նաև եվրոպացի և արևելյան երկրներից ժամանած այցելուները:
Անցավ 20-22 տարի: Մեր բաժնի վարիչի մահից հետո ինձ վստահվեց Մատենադարանի ցուցասրահների վարիչի պաշտոնը: Աշխատել եմ այնպիսի մեծագույն գիտնականների հետ« որոնք բարերար ազդեցություն են թողել ինձ վրա ոչ միայն գիտության« այլև կյանքի փորձի և իմաստնության առումով: Չեմ կարող չհիշել Մատենադարանի հիմնադիր-տնօրեն Լևոն Խաչիկյանին« ականավոր պատմաբան« փիլիսոփա Սեն Արևշատյանին« հայ միջնադարյան երաժշտության մեծ գիտակ Նիկողայոս Թահմիզյանին« մեծ պատմաբան« բանասեր« աղբյուրագետ« մատենագետ« ձեռագրագետ Հակոբ Անասյանին« ինչպես նաև մեր վաղամեռիկ տնօրեն« նարեկացիագետ« թարգմանիչ Հրաչյա Թամրազյանին® Նրանք մարդիկ էին« որոնցից մշտապես կարելի էր շատ բան սովորել«- պատմում է տիկին Չարխչյանը:
Բեղուն և բազմակողմանի է եղել Աիդա Չարխչյանի գործունեությունը: Դեռևս ուսանողական տարիներից մուտք գործելով Մատենադարան՝ նա գիտության հսկաների կողքին կարողացավ կայանալ որպես հրաշալի մասնագետ և վաստակել «մատենադարանցի» կոչումը:
-Իմ գործունեության ընթացքում սկսեցի մասնագիտանալ նաև թարգմանչության բնագավառում: Թարգմանել եմ հարյուրավոր գիտական հոդվածներ՝ հայերենից ռուսերեն« ֆրանսերեն և անգլերեն: Դրանք միայն Մատենադարանում աշխատող գիտնականների ուսումնասիրություններ չեն: Եղել են հանձնարարություններ նաև այլ գիտական հաստատություններից«- ասում է Աիդա Չարխչյանը:
Այդ թարգմանչական աշխատանքների շարքում նա առանձնացնում է մեկը՝ «Սասունցի Դավիթ» էպոսի 9 անտիպ պատումների թարգմանությունը՝ ռուսերենից ֆրանսերեն լեզվով:
-Մինչ այդ մեր ազգային էպոսի միայն ռուսերեն թարգմանությունը կար« որը կատարել էր բանասեր« հայագետ-արևելագետ« թարգմանիչ Կարապետ Մելիք-Օհանջանյանը: Ինձանից առաջ «Սասունցի Դավիթ» էպոսը գերազանց թարգմանել էր նաև ֆրանսիացի խոշոր հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդիտը՝ էպոսի 1000-ամյա հոբելյանի առթիվ: Իսկ այս անտիպ պատումները թարգմանված չէին: Եվ «Սասունցի Դավիթ» էպոսի թարգմանությունը ես համարում եմ իմ ամենանշանակալի գործը« որ երբևէ իրականացրել եմ«- ասում է նա:
-Տիկի՛ն Չարխչյան« երկար տարիներ ի վեր Դուք ընդունում և ճանապարհում եք օտարերկրյա պատվիրակություններին և հյուրերին: Որևէ անմոռանալի դրվագ կհիշե՞ք՝ կապված նրանց ստացած տպավորությունների հետ:
-Մատենադարանի արժեքն ի վիճակի է հասկանալ միայն կրթված« բանիմաց« մտավոր ու հոգևոր բարձր մակարդակ ունեցող մարդը«- ասում է նա: Մատենադարան գալիս են աշխարհի չորս ծագերից՝ Բելգիա« Կանադա« Ռուսաստան« ԱՄՆ« Ֆրանսիա« Իտալիա« ինչպես նաև Կորեա« Չինաստան« Հնդկաստան« Իրան® Նրանք քաջատեղյակ են համաշխարհային պատմությանը« մշակույթին և կարողանում են արժանի գնահատական տալ մեր մշակութային ժառանգությանը: Մինչև օրս հիշում եմ հետևյալ դեպքը© մի քանի տարի առաջ պաշտոնական այցով Հայաստանում էին գտնվում Բելգիայից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ® Հյուրերին ներկայացնում էի 1200 թ© ստեղծված մի ձեռագիր: Նրանք լսեցին« լսեցին և ակնածանքով ասացին©
-Հարգելի՛ տիկին« նման փաստերի մասին մի՛ խոսեք« այդ ժամանակ մեր երկիրը գոյություն չուներ:
Աիդա Չարխչյանի ամենամեծ ցանկությունն է« որ նոր սերունդը արժևորի մեր փառապանծ անցյալը և հաղորդակից լինի Մատենադարանում պահվող գանձերին:
-Մատենադարանը մեր ազգային հարստությունն ու պարծանքն է: Մատենադարանը մեր սուրն է ՝ ընդդեմ մեր թշնամիների«- համոզված է տիկին Չարխչյանը:
-Հայ միջնադարյան իմաստասերներից ո՞ւմ եք առանձնացնում ՝ որպես Ձեր կյանքի ուղենիշ«- դիմում եմ զրուցակցիս:
-Դավիթ Անհաղթ և Մովսես Խորենացի: Նրանք ինձ համար անգերազանցելի մեծություններ են:
Աիդա Չարխչյանն իր ավանդն ունի նաև «Գանձասար-Մատենադարան» գիտամշակութային կենտրոնի ստեղծման գործում: Մատենադարանի մայր ցուցակի և ձեռագրագիտության բաժնի վարիչ« գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանի և ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանի խորհրդով են ընտրվել այն ձեռագրերը« որոնք 2009 թ© սկսած՝ 7 տարիների ընթացքում կրկնօրինակվեցին« երկրորդ կյանք ստացան Մատենադարանի ձեռագրերի կրկնօրինակման և մակետավորման բաժնում՝ մանրանկարչուհի Լիլիթ Ամիրջանյանի և նրա ղեկավարած խմբի շնորհիվ: Հիմա 100 ձեռագրերի կրկնօրինակ-մոդելներն ու 200 մանրանկարները մշտական հանգրվան են գտել Գանձասար-Մատենադարանում« որի բացումը տեղի ունեցավ 2015 թ© նոյեմբերի 21-ին՝ ցեղասպանությունից 100 տարի անց դառնալով հայ ժողովրդի վերընձյուղման հավերժական կոթողը: Եվ չնայած հարափոփոխ մեր աշխարհում տիրող բարդ իրավիճակին՝ Աիդա Չարխչյանը հավատում է մեր ազգի հարատև ընթացքին և նոր սերնդին կրկին հղում է իր պատգամը©
-Հավատարիմ մնալ Հայրենիքին և անցյալի արժեքներին« չլքել Հայաստանը: Ճգնաժամին միշտ էլ հաջորդում է հոգևոր վերածնունդը:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ