Լորենու տակ

Լորենու տակ

Դեռ մնում է այն լորենին,
Մեր առաջին սիրո վկան,
Որ ծաղկում էր այն օրերին
Գետի ափին հայրենական:

Դեռ մնում է այն լորենին`
Թրջված գարնան շաղիկներով,
Եվ կանչում է մեղուներին,
Իր մեղրաբույր ծաղիկներով:

Ում ոտքերի տակ է փռում
Նա ստվերն իր խավոտ,
Եվ ովքեր են ժամադրվում
Այդ հինավուրց լորենու մոտ:

Նրանք հիմա սիրով ծաղկում
Եվ խոսքերով պարզ ու հստակ
Մեր հեքիաթն են շարունակում
Այդ լորենու ճյուղերի տակ:

Դեռ մնում է այդ լորենին,
Մեր առաջին սիրո վկան,
Որ ծաղկում էր այդ օրերին
Գետի ափին հայրենական:

Համո ՍԱՀՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում