Հայ խուլ ըմբիշները մեդալներ են նվաճել Իրանում
Նմանատիպ
Հայ խուլ ըմբիշները մեդալներով են վերադառնալու Իրանում կայացած խուլերի ըմբշամարտի միջազգային մրցաշարից:
Մրցաշարին մասնակցում էին 7 պետությունների’ Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի, ներկայացուցիչները:
Հունա-հռոմեական ոճի 84կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Նիկողոսյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Սարգսյանը՝ 3-րդ տեղը:
Ազատ ոճայիններից 55կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Հարությունյանը և Սարգիս Սարգսյանը գրավել են 3-րդ տեղը: 3-րդ տեղն է գրավել նաև 84կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականները գրավել են 3-րդ տեղը:
Այս մրցաշարով հայ ըմբիշները ստուգեցին իրենց կարողությունները Բուլղարիայում կայանալիք ամառային օլիմպիադայից (սուրդլիմպիկ խաղեր) առաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում