Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացմանը
Նմանատիպ
Երևանի քաղաքապետ , Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը մասնակցել է նույն ԲՈՒՀ-ի գեղագիտության, գեղանկարչության , գունանկարի և գծանկարի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի ծննդյան 75 ամյակի առիթով կազմակերպված ‘հեղինակի գեղանկարչական աշխատանքների հոբելյանական ցուցահանդեսի բացմանը, որին ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Երևանի քաղաքապետը Հրանտ Թադևոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, դիտել ներկայացված աշխատանքները:
Հրանտ Թադևոսյանը հայ գեղանկարիչների ավագ սերնդի ներկայացուցիչներից է , ում ստեղծագործությունները մշտապես աչքի են իրենց գունային յուրահատուկ լուծումներով և բազմաժանր թեմատիկ ուղղություններով: Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գիտական խորհուրդը որոշում է կայացրել հանդես գալ Հրանտ Թադևոսյանին Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին միջնորդությամբ:
Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը կգործի 10 օր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում