Ստամբուլում կշարունակվեն Դինքի գործով դատական նիստերը
01/12/2017 18:24
Նմանատիպ
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում դեկտեմբերի 4-5-ը և 7-8-ը կշարունակվեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի գործով դատավարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Առաջիկա նիստերի ընթացքում ցուցմունք են տալու Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին պաշտոնյաները:
Դինքի գործով քննվում են 83 կասկածյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում