ՀՀ Նախագահի աշխատակազմը 3 տարվա ընթացքում 500 միլիոն դրամ է տրամադրել հկ-ներին

2013թ.-ի մարտի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարությանը եւ ստացել է տեղեկություններ 2010-2012թ.թ.-ին ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին տրամադրված ֆինանսավորման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կայքից

Համաձայն 2013թ.-ի ապրիլի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկանքի’ ՀՀ Նախագահի աշխատակազմը 2010-2013թ.թ.-ի ընթացքում ՀԿ-ների ֆինանսավորման համար պետական բյուջեից նախատեսել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ, որից 31 ՀԿ այդ 3 տարիների ընթացքում ստացել է 499 միլիոն 818 հազար ՀՀ դրամ ֆինանսավորում: Ընդ որում, դրանցից մի քանիսը ֆինանսավորում ստացել են երկու տարի անընդմեջ՝ 2011թ.-ին եւ 2012թ.-ին: Օրինակ’ Զարգացում եւ ինտեգրացիա ՀԿ-ն 2011-2012թ.թ.-ին ֆինանսավորվել է 6 անգամ’ ընդհանուր 74 միլիոն 978հազար ՀՀ դրամ գումարի չափով։ Ի դեպ, այս ՀԿ-ն 2010-2012թ.թ.-ին ՀՀ նախագահի աշխատակազմից ամենաշատ ֆինանսավորում ստացածն է:

Հաջորդ ամենաշատ ֆինանսավորում ստացած ՀԿ-ներն են “Երիտասարդներ երկիր”-ը եւ “Արբանյակ”-ը՝ համապատասխանաբար 27 միլիոն 492 հազար եւ 27 միլիոն 10 հազար ՀՀ դրամ: ՀԿ-ների ամբողջ ցանկին կարելի է ծանոթանալ նշված կայքում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում