«Բարսելոնան» համաձայնել է վաճառել Մասկերանոյին

«Բարսելոնան» համաձայնել է վաճառել Մասկերանոյին

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խավյեր Մասկերանոն կարիերան շարունակելու է Չինաստանում: Կատալոնական ակումբն ընդառաջել է ֆուտբոլիստին և համաձայնել է նրա տրանսֆերը վաճառել «Հեբեյ Չայնա Ֆորչունին»,- տեղեկացնում է espn.com-ը:

Գործարքը կազմելու է 10 միլիոն եվրո: Չինական ակումբի երկու ներկայացուցիչներ ժամանել են Իսպանիա, որպեսզի ձևակերպեն գործարքը: Այն պաշտոնապես կգրանցվի հունվարի 1-ից հետո:

33-ամյա ֆուտբոլիստը Չինաստան է մեկնելու 2 տարով։ Այդ ընթացքում ստանալու է ընդհանուր 19 միլիոն եվրո աշխատավարձ:

Հիշեցնենք, որ Մասկերանոն «Բարսելոնայի» կազմում է հանդես գալիս 2010 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում