Տիեզերք
19/12/2017 18:45
Նմանատիպ
Քո խորության խորքերում մակերեսներ կան պահված,
Ու ամեն մի մակերես մի երկինք է տապալված։
Ու ամեն մի երկնքում շիրմատուն կա թևերի,
Որ Իկարին ուղեկցող հավքերինն են երևի։
— Ամենահին դու երկո՛ւնք, ամենանոր առեղծվա՛ծ,
Քո խորության խորքերից պսակներ են թափվում ցած
Ու պարուրում երկրային մանուկների հուշը մերկ,
Որ ծաղկում է մեր հողում որպես մի բույլ տիեզերք,
Ուր արթնացող ամեն իր, ամեն պատկեր ու անուն
Անդրադառնում է քո մեջ ու երկինքներ սերմանում…
Ու ամեն մի երկնքում շիրմատուն կա թևերի,
Որ հավքերին ուղեկցող հուշերինն են երևի։
Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում