Ձմեռ

Ձմեռ

Պարում է քամին դաշտերի վրա,
Դաշտերի վրա մաղում է ձյուն․
Ճերմակ թաթին սև դնչիկը դրած՝
Մրսում է շունը ու լուռ թախծում։

Եվ ճնճղուկները էլ չեն ծլվլում,
Պահվել են խոտի դեզերի մեջ,
Եվ աղբյուրները էլ չեն գլգլում,
Չեն երգում կանաչ ձորերի մեջ․․․

Բայց մանուկները չեն տխրում ցրտից,
Նրանք ուրախ են ձմռան համար,
Որ սահնակներով դեռ առավոտից
Սահում են ահա բլուրն ի վար։

Ձյունը փափուկ է ու տաք է անգամ,
Երբ դու խաղում ես ձյուների մեջ․
Ձյունը հալչում է շնչից մանկական,
Գարունն է ժպտում ձյուների մեջ։

Վահագն ԿԱՐԵՆՑ

Հետևեք մեզ նաև Telegram-ում