Անմահ գանձերը
21/12/2017 18:13
Նմանատիպ
Մի անգամ ես հայրիկիս հետ
Մատենադարան բարձրացա
Եվ Մաշտոցի արձանի մոտ
Այնքան շա՜տ-շա՜տ բան իմացա։
Սեգ բարձունքին սուրբ Մաշտոցը,
Այբունենը բռնած ձեռքին,
Գուրգուրանքով, հավատով լի
Դաս էր տալիս մի մանկիկի։
Փոքրիկ տղան հպարտ-հպարտ
Շեշտում էր Ա-ն, հեգում հատ-հատ
Ա-րև, Ա-րաքս և Ա-րա-րատ։
Երբ արև էր արտասանում,
Հայոց աշխարհն էր ջերմանում։
Երբ Արաքս էր շուրթին շողում,
Հայոց լեզուն էր գեղգեղում։
Երբ Արարատ բառն էր զնգում,
Դարերն էին արձագանքում։
Վեց տարեկան Երևանցին,
Հայոց արևը ջինջ հոգում,
Մեր իմաստուն մեծ Մաշտոցի
Անմահ գանձերն էր ժառանգում։
Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում