Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև լարվածությունը խորանում է
Նմանատիպ
Անկարայում անվանափոխվել է «Արաբական Միացյալ Էմիրություններ» անունը կրող փողոցը:
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ այն վերանվանվել է «Ֆահրեդդին փաշայի» փողոց: Ֆահրեդդինը հանդիսանում էր Օսմանյան կայսրության բանակի հայտնի հրամանատարներից մեկը:
Որոշումը կայացրել է Անկարայի քաղաքապետարանը: Բացի այդ Անկարայում գտնվող ԱՄԷ դեսպանատան առջև գտնվող փողոցն էլ վերանվանվել է որպես «Մադինայի պաշտպան»:
Այս անվանափոխության պատճառնըավելի վաղ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բին Զայեդի՝ սոցցանցում կատարած սկանդալային գրառումն էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին:
Դրանում մասնավորապես ասված էր.
«Երբ 1916թ. թուրք Ֆահրի փաշան ներխուժեց Մադինա, նա թալանեց ժողովրդի ունեցվածքը, առևանգեց շատերին ու Մադինեից բազմաթիվ ձեռագրեր գողացավ։ Այդ գողության մասին գիտե՞իք։ Ահա, սա է Էրդողանի պապերի ու մահմեդական արաբների հարաբերությունները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում