«Gazzetta dello Sport». «Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ինտեր»
11/01/2018 16:32
Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան կարիերան շարունակելու է «Ինտերում»:
«Gazzetta dello Sport»-ը տեղեկացնում է, որ երկու ակումբները համաձայնեցրել են 24-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը: «Ներաձուրին» իրավունք կունենա հետագայում 15-20 միլիոն եվրոյով գնել բրազիլացու ամբողջական տրանսֆերը:
Առաջիկա ժամանակահատվածում Ալկանտարան կմեկնի Իտալիա: Միլանցիները տրանսֆերի մասին կհայտարարեն այն ժամանակ, երբ Ռաֆինյան հաջող բուժզննում անցնի: Կիսապաշտպանը 2017 թվականի ապրիլին ստացած ծանր վնասվածքից հետո դեռ խաղադաշտ դուրս չի եկել: Նա դեկտեմբերի վերջին շարք է վերադարձել:
Բրազիլացու տեղափոխության շուրջ կատալոնացիներն առաջարկ են ստացել նաև «Արսենալից» ու «Սելտայից»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում