Շավարշ Քոչարյան. Հայոց Ցեղսպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվելու է նաև 2015-ից հետո

«Մենք հետապնդում ենք ոչ թե քաղաքական, այլ համամարդկային նպատակներ»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը:

Նա գոհունակությամբ նշեց, որ ԱԳ նախարարությունն ու դեսպանատները պատշաճ մակարդակով աշխատում են արտերկրում Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ:

ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանի խոսքով, Հայոց Ցեղսպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվելու է նաև 2015-ից հետո:

Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում