Մահացել է Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայրը

Այսօր 83 տարեկան հասակում մահկանացուն է կնքել Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայրը’ Եզնակ Ռուստամյանը։

Համեստ մտավորականն իր ողջ կյանքում օգնել է հազարավոր հիվանդների, աշխատել խղճով եւ նվիրվածությամբ, անցել բժշկի դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհը։

ՀՅԴ Բյուրոն եւ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր վշտով ցավակցում են սիրելի ընկերոջն ու Ռուստամյան ընտանիքին, անգնահատելի կորստի կապակցությամբ։ Եզնակ Ռուստամյանի հոգեհանգիստը տեղի կունենա չորեքշաբթի’ ապրիլի 24-ին, երեկոյան ժամը 18.00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վերջին հրաժեշտի արարողությունը կայանալու է ապրիլի 25-ին, ժամը 14-ին’ նույն եկեղեցուց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում