AM | RU
USD
EUR
RUB

ԵԱՏՄ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի հետ արտոնյալ ռեժիմների շնորհիվ Հայաստանը գրավիչ է արտահանողների համար. Կարեն Կարապետյան

 

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ԵՄ-ի հետ ունենալով մաքսային արտոնյալներ ռեժիմներ, Իրանի հետ ընդհանուր սահման, ինչպես նաև գրավիչ ներդրումային և գործարար միջավայր, Իրանի հետ սահմանին ԱՏԳ-ի առկայությամբ կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել արտահանմանն ուղղված արտադրությունների համար: «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի առավելություններ կարող է Հայաստանը ներկայացնել ռուսական ընկերություններին՝ հաշվի առնելով երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, ԵՄ-ի հետ առևտրային արտոնությունները և Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու բացումը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է հաճախ տեղի ունեցող համաշխարհային փոփոխություններին: «2017 թվականի վերջնական տվյալները կհրապարակվեն այս ամսվա վերջին, սակայն արդեն հիմա կարող եմ վստահորեն նշել, որ տնտեսական աճը կլինի ավելին, քան մենք ենթադրում էինք 2016 թվականին: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա նրա տրամաբանությունը մեզ համար շատ հասկանալի է և պրագմատիկ: Եվրասիական ինտեգրացիոն ծրագիրն ընդլայնել է մեր տնտեսական սահմանները՝ ստեղծելով հզոր, գրեթե 180 միլիոնանոց շուկա առանց մաքսային սահմանների: ԵԱՏՄ շրջանակում ինտենսիվորեն մշակվում են Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցեր: Բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը թույլ կտա Հայաստանին ռուս ներդրողների համար դառնալ առաջնային հարթակ՝ նոր շուկաներ մուտք ունենալու համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ-ն առևտրի արտոնյալ ռեժիմ ունի ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ, այսպես ասած GSP: Նաև Հայաստանը հանդիսանում է աշխարհի 10 երկրներից մեկը, որն օգտվում է Եվրամիության GSP+ համընդհանուր արտոնությունների համակարգից, որը թույլ է տալիս մեր երկրում արտադրված 6400 անուն ապրանքներն արտահանել ԵՄ՝ արտոնյալ պայմաններով:

«2018 թվականի հունվարից Հայաստանը դարձել է REX համակարգի անդամ: Դա նշանակում է, որ 2018-ից սկսած մեկ անգամ գրանցվելով էլեկտրոնային համակարգում՝ այլևս պարտադրված չեն լինի ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակի համար ստանալ ծագման վկայականներ և կկարողանան արտահանել ԵՄ՝ օգտվելով ոչ միայն զրոյական մաքսատուրքերից, այլ նաև ավելի քիչ գումար ծախսել վկայականների համար»,- ավելացրել է Կարեն Կարապետյանը:

Նշելով, որ նախորդ տարեվերջին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, սկսել է գործել ազատ տնտեսական գոտին՝ վարչապետը կարծիք է հայտնել, որ նշված ԱՏԳ-ն ռուսական բիզնեսի և կապիտալի համար հանդիսանում է լավ հարթակ, որը հետաքրքրություն ունի Իրանում: «Այդ համատեքստում, մենք շատ բաց ենք և պատրաստ ենք համագործակցել ոչ միայն ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի տեղակայման շրջանակում, այլ նաև համատեղ ներդրումային համագործակցության: ԱՏԳ-ն միտված է արտահանման ծավալների աճին նպաստելուն և նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև կայուն տնտեսական զարգացման ապահովմանը՝ արտասահմանյան ուղիղ ներդրումների ինտեգրման և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով: ԱՏԳ-ն հանդիսանալով ԵԱՏՄ-ի և Իրանի միջև միակ ցամաքային սահմանը՝ թույլ է տալիս օգտվել իրանական 80 միլիոնանոց շուկայի հնարավորություններից, ստեղծելով հիմքեր՝ համատեղ ձեռնարկությունների ձևավորման համար: ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ ռուս ձեռնարկատերերը, կարող են օգտվել ազատ տնտեսական գոտու հնարավորություններից և ապրանքների խոշոր խմբաքանակներ արտահանել Իրան, իսկ իրանական կողմն արտոնյալ պայմաններով արտահանել իր ապրանքները ԵԱՏՄ և այլ երկրներ: Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ և ԵՄ-ի հետ ունենալով մաքսային արտոնյալ ռեժիմներ, Իրանի հետ ընդհանուր սահման, ինչպես նաև գրավիչ ներդրումային և գործարար միջավայր, Իրանի հետ սահմանին ԱՏԳ-ի առկայությամբ կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել արտահանմանն ուղղված արդյունաբերության համար՝ Հայաստանի առևտրային լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար՝ հիմնված նրա աշխարհագրական դիրքով»,- նշել է ՀՀ վարչապետը:

Լրահոս
Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ Անկարան գնել է ռուսական С-400 Գարեգին Երկրորդ. Աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ. Արսեն Բաբայան Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan