Փհենչհան-2018. Հայտնի են Օլիմպիական խաղերում հայ դահուկորդների անունները
26/01/2018 12:29
Նմանատիպ
Ծաղկաձորում կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում որոշվել են 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների անունները:
Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը հայտնել է, որ մարզիկներին ընտրել են ըստ նրանց վարկանիշային արդյունքների:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում, փետրվարի 9-25-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում