Օբամեյանգը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն. ԶԼՄ-ներ

Օբամեյանգը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն. ԶԼՄ-ներ

Լոնդոնի «Արսենալ»-ը մոտ է Դորտմունդի «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելուն:

Այս մասին գրում է BBC-ին: «Զինագործները» համաձայնել են ռեկորդային` 60 միլիոն ֆունտ վճարել Օբամեյանգի համար: Բայց Դորտմունդի «Բորուսիա»-ն չի համաձայնի տրանսֆերին, եթե Օբամեյանգին արժանի փոխարինող չգտնի:

Այլ տեղեկությունների համաձայն գաբոնցի հարձակվողը տարեկան 10 միլիոն աշխատավարձով մինչև 2021 թվականը պայմանագիր կկնքի «Արսենալ»-ի հետ:

Լոնդոնի «Արսենալ»-ը անգլիական «Պրեմիեր լիգա»-ի 24 տուրից հետո 42 միավորով 6-րդ տեղում է: Հաջորդ հանդիպումը Արսեն Վենգերի սաները կանցկացնեն հունվարի 30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում