Աննան Մենսահը վնասվածքով է վերադարձել Հայաստան
02/02/2018 18:47
Նմանատիպ
«Լոռիի» կիսապաշտպան Աննան Մենսահը վերջին օրերին գտնվում էր Անթալիայում, որտեղ փորձաշրջան էր անցնում Ղազախստանի Բարձրագույն խումբը ներկայացնող թիմի կազմում:
Գանացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և վերադառնում է Հայաստան, – գրում է վանաձորցիների պաշտոնական կայքը:
Առաջիկա օրերին Մենսահը բուժզննում կանցնի: Վիրահատության կարիք չլինելու դեպքում «Լոռին» կսկսի բանակցությունները ղազախական ակումբի հետ՝ Մենսահի հավանական տրանսֆերի վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում