Արտահերթ ընտրություններով Ալիևը փորձում է չեզոքացնել ընդդիմությանը
05/02/2018 20:29
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահը վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել: Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որ քվեարկությունը պետք է կայանա ապրիլի 11-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարված է պատշաճ նախապատրաստել ընտրական գործընթացը: Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային հոկտեմբերի 17-ին: Թե ինչու է Ալիևը նման որոշում կայացրել հետքրքրեց շատերին: Հրամանագրի ստորագրումից ժամեր անց իր ղեկավարած կուսակցությունից հնչեց պարզաբանումը, որը ծիծաղ է առաջացնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում