Խեդիրա. Քեյնն աշխարհի ամենակատարյալ հարձակվողն է

Խեդիրա. Քեյնն աշխարհի ամենակատարյալ հարձակվողն է

«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կարծիք է հայտնել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի մասին: Այդ թիմերը մրցելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:

«Ինձ համար Քեյնն աշխարհի ամենակատարյալ կենտրոնական հարձակվողն է: Այո, այդ դիրքում կան նաև Լևանդովսկին ու Իգուայինը, բայց անգլիացին ուժեղ է, արագ, խելացի, գնդակի հետ լավ է վարվում, հաջող խաբքերի է դիմում, կարող է մեկ հպումով գոլ խփել…

Նա անհավանական ֆուտբոլիստ է: Այդ ամենի հետ մեկտեղ նա դեռ երիտասարդ է: «Տոտենհեմի» բախտը բերել է, որ Քեյնի նման ֆուտբոլիստ ունի,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում bbc.com-ը:

Թուրիցիների ու լոնդոնցիների միջև առաջին խաղը կայանալու է հաջորդ երեքշաբթի` փետրվարի 13-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում