ՈւԵՖԱ-ն թույլ է տալու 4 փոխարինում կատարել
26/02/2018 15:20
Նմանատիպ
ՈւԵՖԱ-ն որոշել է իր հովանու ներքո անցկացվող բոլոր խաղերում 4-րդ փոխարինման հնարվորություն ներառել: Այդ նորամուծության հիմք է հանդիսացել ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունն ու հագեցած խաղացանկը,- գրում է marca.com-ը:
Չորրորդ փոխարինման կանոնը սկսելու է ներառվել առաջիկա ժամանակահատվածում: ՈւԵՖԱ-ն այդ կապակցությամբ արդեն փորձարկումներ է կատարել Եվրոպայի պատանեկան առաջնություններում և գոհ մնացել ստացված արդյունքից: Եվրոպական ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում վստահ են, որ 4-րդ փոխարինման հնարավորությունը խիստ անհրաժեշտ է:
Հիշեցնենք, որ ներկայումս գործում է լրացուցիչ ժամանակում 4-րդ փոխարինումը կատարելու կանոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում