Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
13/03/2018 18:56
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ESPN-ի վարկածով ընդգրկվել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Լոնդոնցիների կազմից խորհրդանշական հավաքականում է ընդգրկվել նաև գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին, ով «Ուոթֆորդ»-ի հետ խաղում դարձել էր առաջին գոլի հեղինակը:
«Արսենալ»-ն այդ խաղում առավելության էր հասել 3:0 հաշվով: Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
29-ամյա ֆուտբոլիստը հանդիպման լավագույն խաղացող էր ճանաչվել «Արսենալի» երկրպագուների քվեարկությամբ և Whoscored.com-ի վարկածով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում