«Հրապարակ». Առաջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր
14/03/2018 09:14
Նմանատիպ
«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր: Թե ուր՝ մեր աղբյուրները չկոնկրետացրին:
«Հարցը որոշման, իդեաների փուլում է»,- ասացին: Պատճառների թվում նշեցին ոչ բավարար պայմանները, տեխնիկական անբավարար հագեցածությունը: «Օրինակ՝ զորակոչիկը բուժզննում, թոքերի սոնո է անցնում պալատկայում, ինչն անթույլատրելի է»,- ասացին մեզ: Ի դեպ, որոշվել է Երևանում ստեղծել միասնական հոսպիտալ, որը կկենտրոնացնի բոլոր ծառայությունները մեկ հարկի տակ: Ինչ ֆինանսավորմամբ: «Պետբյուջեից մինչև բարերարներ»:
Հիշեցնենք, որ զինկոմիսարիատների մասով ևս փոփոխություններ են սպասվում: Դրանք, թերևս, կլինեն ոչ թե օրենքի, այլ հրամանագրերի տեսքով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում