Զատուլինն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը փակուղի տանելու փորձերը
Նմանատիպ
Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անընդունելի է համարում ռազմական հռետորաբանության, ուժի սպառնալիքի միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը փակուղի տանելու փորձերը: Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը Զատուլինը շեշտեց, որ իրենք վստահ են, որ ԼՂ հակամարտությունը, ինչպես այլ հակամարտությունները, չի կարող ռազմական լուծում ունենալ:
«Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այս բարդ հակամարտության ռազմական լուծումը բացառվի»,- նշեց Կոնստանտին Զատուլինը:
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Ի հակադրություն հայկական կողմի՝ Ադրբեջանի ղեկավարությունը գործի է դնում ռազմական հռետորաբանությունը և հանդես գալիս ԼՂ հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու դիրքերից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում