AM | RU
USD
EUR
RUB

Պատմության խոսուն վկաները. Սուրբ Հաղորդության գավաթը

 

Քրիստոնեական եկեղեցու ծիսակատարության ժամանակ օգտագործվող սպասքի յուրաքանչյուր տարր ունի որոշակի իմաստ և խորհուրդ, յուրաքանչյուրն օրհնվում է հատուկ արարողությամբ և, իբրև սրբություն, երբեք չի գործածվում որևէ այլ նպատակով:

Եկեղեցական ծիսական սպասքի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Սբ Հաղորդության գավաթը կամ սկիհը: Սկիհը փոքր նստուկով, բարձր պատվանդանով և կափարիչով (մաղզմա) եկեղեցական անոթ է։ Ըստ կարգի՝ սկիհները պատրաստվում են արծաթից, գավաթը ոսկեզօծվում է ներսից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը պատմեց 1864 թ. Թալինի սկիհի մասին, որը ևս պատրաստված է եկեղեցական կարգի համաձայն. արծաթյա է, ներսից ոսկեզօծված: Սկիհի պատվանդանի հիմքում ժապավենաձև լայն գոտու վրա քանդակված են բուսական գեղեցիկ զարդանախշեր, իսկ բուն պատվանդանի վրա 13 խորանների մեջ դրվագված է Քրիստոսն իր 12 աշակերտներով: «Առաքյալները դիմահայաց են, լուսապսակով, ձեռքերում Սբ Գիրքն է: Խորանների վերջավորություններում բուսական նախշեր կան: Պատվանդանը գավաթին է միանում գնդով, որը հարդարված է հրեշտակներով, բուսական զարդաձևերով և ձևավոր ունկերով»,-ասաց նա՝ հավելելով, որ զարդահարդարումն արված է դրվագման և փորագրման եղանակով:

Գավաթի շրթեզրին մեկ տողով փորագրված է թվակիր արձանագրություն. «Ի վայիլումն տ(է)ր Պօղոս Ք(ա)հ(անայ)ի. 1864»:

Կարապետյանի խոսքով` սկիհն օգտագործվում է Սբ Պատարագի ընթացքում՝ Սբ Հաղորդության ժամանակ: Սկիհի մեջ լցնում են կարմիր անապակ գինին՝ նվիրագործելու համար: Գինին Սբ Պատարագի միջոցով սրբագործվում է և խորհրդանշում Քրիստոսի արյունը: «Սկիհը խորհրդանշում է այն գավաթը, որով Հիսուսը, օրհնելով գինին Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, տվեց առաքյալներին հաղորդվելու: Հաղորդության խորհուրդը հաստատել է Հիսուս Քրիստոսը, Երուսաղեմում գտնվող Վերնատանը՝ Վերջին ընթրիքի ժամանակ, իր խաչելության նախորդ օրը»,-նշեց նա:

Սկիհները սովորաբար հարդարվում են բուսական զարդանախշերով, վրան դրվագվում կամ փորագրվում են 12 առաքյալների պատկերները։ Հաճախ ունենում են մակագրություն («Ի վայելումն Պողոս վարդապետի», «Ի վայելումն Գրիգոր վարդապետի» և այլն), պատրաստման թվականի նշումով:

Լրահոս
Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ Ռուսաստանը և ԱՄՆ-ն միմյանց հետ քննարկել են Սիրիայի հարցը «Գնում եմ 100 փաստի ետևից». Նիկոլ Փաշինյանն այցելում է քաղաքացիներին. ուղիղ Սպանության փորձի մեջ մեղադրվողը բերման ենթարկվելիս կրակոցներ է արձակել Դավթաշենի ռեստորաններից մեկում Դավթաշենում զինված անձը մտել է ռեստորան և պատանդ վերցրել 4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար ոչինչ չի արվել Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21.000 ԱՄՆ դոլար պարգևավճար Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով Սոխ, սալ, սխտոր․ Ուկրաինայում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը Պլանային ջրանջատում Երևանում Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Իդլիբում իրավիճակը Տ․ Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը՝ ուղիղ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Քննարկում՝ «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով՝ ուղիղ Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan