Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյանը փաստում է՝ կառավարության շենքի շրջափակումն անօրինական գործողություն է
Նմանատիպ
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող ցույցերն օրինական չի համարում։ «Օրինական լինելու համար պետք է իրազեկել ցույցի ժամանակացույցի ու երթուղու մասին։ Եթե փոխվում է երթուղին, ապա սա նշանակում է, որ այն օրինական չէ։ Սա ենթադրում է վարչական պատասխանատվություն, բայց ոչ ցրելու անհրաժեշտություն։ Ցրելու համար բացարձակապես այլ հիմքեր է օրենքը նախատեսում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե կառավարության նիստում անդրադարձ եղե՞լ է փողոցներում ընթացող ցույցերին՝ նա նշել է, որ «նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի զարգացմանը վերաբերող կարեւորագույն հարցերին»։
Մյուս հարցին՝ իրենց դուր գալի՞ս է աշխատել կառավարության շենքի շրջափակման պայմաններում, Դավիթ Հարությունյանն ասաց. «Իհարկե չենք երազել այսպիսի պայմաններում աշխատել, սակայն կառավարության շենքի շրջափակումն ինքնին անօրինական գործողություն է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում