Արցախի արտգործնախարարը հանդիպել է Աբխազիայի գործընկերոջ հետ
23/04/2018 14:03
Նմանատիպ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ապրիլի 23-ին հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։
Ինչպես տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դաուր Կովեն կրկին շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳՆ ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2017 թ. Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված «Փոխըմբռնման հուշագրի» շրջանակներում երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում