Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
23/05/2018 17:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Ալեն Սիմոնյանը ճիշտ որոշում է կայացրել և որքանո՞վ է դա կապված քաղաքապետի պաշտոնին հավակնելու հետ:
«Ճիշտ որոշում է կայացրել, թե ոչ, դա իր որոշելիքն է, սակայն ինձ հետ այդ հարցը չի քննարկել: Մնացած հարցերը ճիշտ կլինի ուղղել Ալեն Սիմոնյանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում