AM | RU
USD
EUR
RUB

«Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) (OCCRP) հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-2014-ն ընկած ժամանակահատվածում կեղծ բրիտանական ընկերությունների միջոցով երկրից մոտ 3 մլրդ դոլար են հանել, ինչն օգտագործվել է եվրոպական տարբեր պաշտոնյաների կաշառելու, ինչպես նաև թանկարժեք ապրանքներ ձեռք բերելու համար:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

OCCRP-ի հետաքննությունների համար հիմք է հանդիսացել մի շարք միջազգային լրատվամիջոցներին անանուն աղբյուրների կողմից տրամադրված բանկային փաստաթղթերը:

Ադրբեջանից կաշառք ստացած եվրոպացի գործիչների մեջ եղել են Գերմանական Բունդեսթագի պատգամավոր, ով Ադրբեջանում բազմաթիվ ընտրախախտումներով կայացած ընտրությունների վերաբերյալ դրական զեկույց է պատրաստել, ԵԽԽՎ անդամ, ով փորձել է խոչընդոտել Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի ընդունմանը և Նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն, բուլղարացի քաղաքական գործիչ Իրինա Բոկովան և նրա ամուսինը՝ «Ադրբեջանը հանդուրժողականության տարածք» խորագրով ցուցահանդեսը կազմակերպելու համար: Եվրոպայում Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու նպատակով եվրոպական գործիչներին կաշառելու գործելաոճին ադրբեջանցի դիվանագետները տվել են «խավիարային դիվանագիտություն» անվանումը: Նախկինում էլ «խավիարային դիվանագիտության» շրջանակում ադրբեջանցի պաշտոնյաները թանկարժեք իրերի և մեծ քանակությամբ սև խավիարի միջոցով փորձել են կաշառել և ազդել տարբեր երկրների ներկայացուցիչների որոշումների վրա, որոնք կարևոր են եղել Ադրբեջանի համար: Ի տարբերություն նախկինում տարված «խավիարային դիվանագիտության», երբ կաշառքները հիմնականում նվերների և սև խավիարի տեսքով էին, Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից կատարված վերջին բացահայտումներում խոսքը բացառապես գումարային կաշառքների մասին է, որոնք, ըստ պնդումների, գողացվել են ադրբեջանական ամենամեծ՝ Ադրբեջանի միջազգային բանկի ավանդատուներից: Այս ամենի արդյունքում Ադրբեջանի միջազգային բանկը 2017 թ. սնանկ ճանաչվեց և չկարողացավ անգամ կատարել իր պարտավորությունները: Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված օտարերկրյա ապօրինի գործողությունների վերաբերյալ OCCRP-ի կատարած նոր բացահայտումները ստացել են «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը:

«Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումներին անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հոդվածագիր Ռոման Անինը:

Նա նշել է, որ Ադրբեջանից դուրս բերված գումարների մեծ մասը փոխանցվել է Ադրբեջանի միջազգային բանկից:

«Որքանով մեզ հայտնի է, փոխանցված գումարների մեծ մասը՝ 1,4 միլիարդ դոլարը փոխանցվել է Ադրբեջանի միջազգային բանկից: Մենք կարծում ենք, որ այդ գումարները ադրբեջանցի ավանդատուների գումարներն են, այսինքն՝ այդ գումարները գողացվել են Ադրբեջանի քաղաքացիներից: Այդ գումարները հիմնականում փոխանցվել են տարբեր երկրներից քաղաքական գործիչների, որոնք զբաղվել են ադրբեջանական լոբբիով: Նրանց առաքելությունը հիմնականում եղել է այն, որ կանխեն ԵՄ-ի կողմից Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ծանր վիճակի քննադատությունը, փորձեն բարձրացնել Ադրբեջանի հեղինակությունը: Այս առաջնային խնդիրներից բացի, այդ գումարներն օգտագործվել են նաև այլ նպատակներով, օրինակ՝ դրանցից վճարվել են երկրի վարչապետի ընտանիքի բժշկական ծախսերը»,-նշել է փորձագետը:

Ռոման Անինը առանձնացրել է այն դեպքերը, երբ Ադրբեջանը եվրոպացի գործիչներին կաշառելու միջոցով կարողացել է հաջողության հասնել:

«Եթե վերցնում ենք գերմանացի պատգամավոր Էդուարդ Լիտներին կաշառելու դեպքը, ապա Ադրբեջանի իշխանությունները հասել են իրենց նպատակին: Էդուարդ Լիտները 2012 թ. Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորել է դիտորդական հանձնաժողովը և բազմաթիվ խախտումներով ուղեկցված ընտրությունների վերաբերյալ դրական եզրակացություն է տվել՝ նշելով, որ ընտրությունները կազմակերպված են եղել բոլոր չափանիշներին համապատասխան: Նա նշել էր նաև, որ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություները ոչնչով չեն զիջել Գերմանիայում կազմակերպված ընտրություններին: Ադրբեջանի քայլերն իրենց արդյունքն են տվել նաև իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեի հետ կապված: Նա պետք է զբաղվեր Ադրբեջանի լոբբիով և կանխեր ԵԽԽՎ-ում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի ընդունումը, ինչը նրան հաջողվեց: Ադրբեջանի այս հարցերում կատարված «ներդրումները» տվել են իրենց արդյունքները, սակայն դրանք ներդրում անվանել չի կարելի, դրանք հասարակ կաշառք են եղել: OCCRP-ի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանին մատուցած ծառայությունների համար Լետները ստացել է 61 հազար, իսկ Վոլոնտեն՝ 3 մլն եվրո»,-նշել է Անինը:

Անինն ընդգծել է այն հանգամանքը, որ, եթե մինչև 2012 թ. Ադրբեջանի վարած «խավիարային դիվանագիտությունը» հիմնականում իրականացվում էր նվերների և խավիարի միջոցով, ապա վերջին բացահայտումները վերաբերում են միայն գումարով տրված կաշառքներին:

«Վերջին բացահայտումներում խոսքը միայն գումարների մասին է: Մենք տեսնում ենք դեպքեր, երբ ադրբեջանցի քաղաքական գործիչներն իրենց համար շքեղ գնումներ են կատարել, բայց մեզ հայտնի չէ, գումարներից բացի, այդ շքեղ իրերը նույնպես որպես կաշառք տրվել են, թե ոչ»,-ասել է նա:

Փորձագետը հնարավոր է համարել, որ «Ադրբեջանական լվացքատան» գործով բացահայտումների արդյունքում կլինեն նաև պատժվողներ:

«Այս ամենի վերաբերյալ արձագանքները բավականին զարմանալու ու հաճելի են, քանի որ այս իրավիճակը քննարկվեց ԵԽԽՎ նիստում, և հայտարարություն եղավ անհրաժեշտ հետաքննության մասին: Տվյալների հաստատման դեպքում հուսով ենք, որ ադրբեջանական պաշտոնյաների գործողությունները կդատապարտվեն: Ես կարծում եմ, որ հետաքննություններ են սկսվելու եվրոպական մի շարք երկրներում: Ես վստահ եմ, որ հետաքննություններ կարող են սկսել Դանիայում, Էստոնիայում և կարծում եմ, որ որոշ ադրբեջանական քաղաքական գործիչներ չեն կարող խուսափել Եվրոպական Միությունում հնարավոր պատժամիջոցներից»,-հայտարարել է Անինը:

Ռոման Անինն անդրադարձել է բրիտանական ընկերությունների մասնակցությանը փողերի լվացման սխեմաներում, և նշել, որ բրիտանական ընկերությունների կարելի է հանդիպել փողերի լվացման բացահայտված ցանկացած գործում:

«Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայում ընկերություններ հիմնելուն, այնտեղ ընկերություն հիմնելու համար պահանջվում են նվազագույն վարչարարություն, նվազագույն հարկեր, ուստի բրիտանական ընկերությունների կարող ենք հանդիպել ցանկացած փողերի լվացման բացահայտված սխեմայում: Իրականում բրիտանական իշխանությունները փորձում են որոշակի ջանքեր գործադրել, որպեսզի իրենց ֆինանսական գործիքները չօգտագործվեն նման հանցագործությունների համար, սակայն մինչ օրս չի հաջողվել վերջ տալ նման դեպքերին»,-եզրափակել է լրագրող-փորձագետ Ռոման Անինը:

Լրահոս
Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն» ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեյը հայտարարել է հրաժարականի մասին Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին «Վիքիպեդիան» Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ Հասարակության շրջանում չպետք է մնան կասկածներ պետական համակարգի նկատմամբ. ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan