Ադրբեջանում իրավապահներն սպանել են Գյանջայի (Գանձակ) քաղաքապետի մահափորձի մասնակիցներից մեկին

Ադրբեջանում իրավապահներն սպանել են Գյանջայի (Գանձակ) քաղաքապետի մահափորձի մասնակիցներից մեկին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ոստիկաններին զինված դիմադրության ժամանակ սպանվել է Ադրբեջանի քաղաքացի Աղա Սարհանին, ով իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ Յունիս Սաֆարովի հետ կազմակերպել է հուլիսի 3-ին Գյանջայի (Գանձակ) քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ Աղա Սարհանին 2016թ. մարտական պատրաստություն է անցել Սիրիայում գործող զինված խմբավորումների կազմում և պարբերաբար այցելել է Իրան:

Ադրբեջանի իրավապահները հուլիսի 13-ի գիշերը բացահայտել և վնասազերծել էին հուլիսի 10-ին ոստիկանների հետ բախման ժամանակ 2 բարձրաստիճան ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձանցից մեկին՝ Ռեշադ Բեյուքիշիևին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում