Հատուկ քննչական ծառայություն է ժամանել Ալիկ Սարգսյանը
26/07/2018 20:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am ՀՔԾ է ժամանել նախկին ոստիկանապետ, պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ՀՔԾ է եկել շորթման գործով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վկայություն տալու:
Լրագրողների հարցին` թե արդյոք կարող է որևէ կարգավիճակով ներգրավվել Մարտի 1-ի գործում, Ալիկ Սարգսյանը նկատել է, որ Մարտի 1-ի հետ որևէ կապ չունի, բայց, որ գործը պետք է բացահայտվի` չի կասկածում:
Նախկին ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասել է որ նորմալ է վերաբերվում իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն բացահայտումներին:
«Միշտ ասել եմ, և ասում եմ` ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա, եթե ոչ այսօր, ապա` վաղը»,- նշել է Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում